-
02.06.2013|
21:31
«Ազատություն» ռադիոկայանի հավաստմամբ՝ Հայաստան են բերվել «Искандер-М» տեսակի օպերատիվ-տակտիկական հրթիռային մի քանի համալիրներ: Грузия online կայքն այս մասին տեղեկություն էր տարածել դեռևս մայիսի 15-ին, որի համաձայն, ՌԴ թիվ 102 ռազմական բազան Գյումրիում լուրջ վերազինվում է:
-
02.06.2013|
20:45
Որւշակի անդորրից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Երեկ գիշերն Անկարայում և Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ վերջին 2 օրերին Թուրքիայում մոտ 1000 մարդ է ձերբակալվել։ Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Քոնյա, տեղի են ունեցել 90 ակցիաներ։
-
02.06.2013|
18:37
Պրահայի իշխանությունները սկսել են քաղաքի որոշ շրջանների բնակչության տարհանումը։ Պատճառը Վլտավա գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումն է։ Քաղաքում հայտարարված է ջրհեղեղի 3-րդ աստիճանի վտանգ։
-
02.06.2013|
18:33
Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, այս գիշեր կրակոցներ են հնչել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ, որի հետևանքով մեկ հոգի մահացել է, երկուսը` հրազենային վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը` նրա եղբայրը, որը ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարն է: Մյուս վիրավորը մարզպետի ազգականն է, միաժամանակ թիկնապահը:
-
02.06.2013|
16:07
Ադրբեջանում Ֆրանսայի դեսպան Պասկալ Մոնյեն, «Սալամնյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն ու այլ կազմակերպությունները առավել ակտիվացել են:
-
02.06.2013|
16:06
Հունիսի 2-ին Մեծ Բրիտանիան նշում է Էլիզաբեթ 2-րդի գահակալության 60-ամյակը: Նա թագադրվել է 27 տարեկանում, 1953 թ. մայիսի 2-ին, Վեսթմինստերյան աբբայությունում, թեպետ արքայական պարտականությունները կատարում էր 1952-ի փետրվարի 6-ից:
-
02.06.2013|
16:02
Էլեկտրոնային մանրադիտակի և համակարգչային շերտագրման միջոցով ուսումնասիրելով Եգիպտոսի Ալ Գիզա քաղաքի մերձակայքում հայտնաբերված հնությունները` բրիտանացի գիտնականները պարզել են, որ վզնոցներն ու թևնոցներն ունեն ոչ երկրային ծագում և պատրաստված են տիեզերական մարմինների բեկորներից:
-
02.06.2013|
13:12
Իրաքի իշխանությունները բացահայտել են «Ալ Կաիդայի» 3 լաբորատորիաներ, որոնք նախատեսված են եղել քիմիական զենքի ստեղծման և Իրաքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում այն տարածելու համար։
-
02.06.2013|
13:07
Ստամբուլում զանգվածային անկարգությունները պայմանավորված են Տակսիմ հրապարակը վերակառուցելու իշխանությունների որոշմամբ։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված էր կիրառել արցունաքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Հրապարակի վերակառուցման դեմ բողոքը վերաճել է վարչապետ Ռեջեպ Էրդողանի կառավարության դեմ բողոքի ակցիաների։ ՙՀամախմբվում ենք ֆաշիզմի դեմ՚, ՙԿառավարությունը պետք է հրաժարական տա՚. նման կոչեր էին հնչում ցուցարարների կողմից։
-
01.06.2013|
18:57
Նախախորհրդարանը Ազատության հրապարակում բաց հանդիպմամբ քննարկել է «Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը», որ ներառում է.